Սարիին զայրացրել են չինացի լրագրողների հարցերը ծխելու վերաբերյալ

12:09 24.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որը հայտնի է ծխախոտի հանդեպ իր հակվածությամբ, զայրացել է իր սովորության մասին հարցերից:

Հավաքների համար Նանկին ժամանալեուց հետո տեղի լրագրողները հանգիստ չեն թողել փորձառու մասնագետին:

-Նանկինում ավելի հարմարավե՞տ է համեմատած Սինգապուրի, որտեղ ծխելն արգելված է հասարակական վայրերում:

-Դուք ավելի հանդուրժող եք, այնպես որ, այո, այստեղ ավելի հարմարավետ է: Բայց որպեսզի ձեզ երջանկացնեմ, ասեմ, որ ծխել եմ նույնիսկ Սինգապուրում։

Դրանից հետո ծխելու մասին հարցերը չեն դադարել, այդ պատճառով Սարրին հայտարարել է, որ դադարեցնում է ծխելը:

-Մենք բոլորս գիտենք, որ դուք խելագարվում եք սիգարների համար: Փորձե՞լ եք չինական սիգարներ կամ ծխախոտ:

-Ես դադարեցնում եմ ծխելը: Բավակա՛ն:

Ավելի վաղ Սարին խոստովանել էր, որ օրական ծխում է 60 ծխախոտ:

Share |

Լրահոս

Loading...