ՉԼ. Սաբուրթալոն պարտվեց Զագրեբի Դինամոյին (տեսանյութ)

09:42 24.07.2019

Կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սաբուրթալոյի» և «Դինամո Զագրեբի» միջև հանդիպումը:

Խաղը ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 2-0: Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 67-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Օրսիչը, իսկ ահա 78-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Պետկովիչը:

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի է ունենալու 30-ին:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում մրցելու է «Սաբուրթալո» – «Դինամո» զույգի պարտվողի հետ: Մեր թիմը Ավանի ակադեմիայում տեղի ունեցած խաղում 2-0 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...