Երկրպագուները դժգոհ են. Չելսին երկարաձգում է պայմանագիրը Վիլիանի հետ

15:16 25.07.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը մոտ է լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելուն, հաղորդում է The Times-ը:

Սոցցանցերում «ազնվականների» շատ երկրպագուներ դժգոհ են այդ նորությունից՝ համարելով, որ բրազիլացին «արժանի չէ նոր պայմանագրի» ։

«Նա բացարձակապես արժանի չէ երկու տարվա գործարքի», - գրում է մեկ երկրպագու:

«Սպանեք ինձ», - արձագանքել է «Չելսիի» մեկ այլ երկրպագու։

Նախորդ մրցաշրջանում Վիլիանը մասնակցել է 56 հանդիպման։ Ֆուտբոլիստը խփել է 8 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Վինգերի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ։ Բրազիլացու տրանսֆերային արժեքն այսօրվա դրությամբ կազմում է 40 միլիոն եվրո: 

Share |

Լրահոս

Loading...