Ռոնալդուն աջակցություն է հայտնել Մարկո Ասենսիոյին

16:14 25.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, ով «Արսենալի» դեմ ընկերական խաղում ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և բաց է թողնելու մոտ 8-9 ամիս: 

Ռոնալդուն Instagram-ի իր էջի «story» բաժնում լուսանկար է հրապարակել իր և 23-ամյա իսպանացու մասնակցությամբ ու կատարել հետևևյալ գրառումը.

«Մեծ ուժ քեզ, ի՛մ ընկեր: Հուսով եմ՝ դու շուտ կվերականգնվես»: 

Մարկո Ասենսիոն մոտ օրերս վիրահատվելու է: Լավագույն դեպքում նա կարող է խաղադաշտ վերադառնալ մյուս տարվա գարնանը: 

Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է եկել 2009-2018 թվականների ընթացքում: Պորտուգալացի ֆուտբոլիստը «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: 

Share |

Լրահոս

Loading...