Դա ուղղակի հնարավոր չէ. Կլոպը՝ Կոուտինյոյի վերադարձի մասին

12:30 25.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Սպորտինգի» դեմ ընկերական խաղից հետո (2-2) խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի հավանական վերադարձի մասին: 

«Մեծ հաշվով Կոուտինյոն կարող է 100 տոկոսով օգնել աշխարհի ցանկացած թիմի: Ես հավանում եմ Ֆիլին, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նրա վերադարձը մե՜ծ մե՜ծ գումարների հետ է կապված: Մենք նրան չենք կարող գնել այս ամառ: Դա ուղղակի հնարավոր չէ:

Եթե այն ամենը, ինչ գրվում է մամուլում, ճիշտ է, ես կասեմ. «WOW»: Իսկ իրականում ես կարծում եմ, որ նա երջանիկ է «Բարսելոնայում» և անգամ ուզում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը: 

Կոուտինյոն 2013-2018 թվականների ընթացքում հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում: 

Share |

Լրահոս

Loading...