Կլոպը պատասխանել է Ինսի՝ Բեյլի տրանսֆերը գնելու առաջարկին

00:23 25.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսի՝ իրեն ուղղված հայտարարությունը։

Ինսը Կլոպին կոչ էր արել գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերը։

«Ես չեմ հասկանում, թե նման ֆանտաստիկ ֆուտբոլիստներն ինչու են այդպիսի տարօրինակ բաներ մտածում։ Բեյլը «Ռեալի» ֆուտբոլիստ է։ Եթե նա հեռանա, տրանսֆերը շատ թանկ կարժենա, իսկ աշխատավարձը՝ բարձր, ինչն էլ կունենա իր հետևանքները։

Բեյլն իսկապես լավ ֆուտբոլիստ է, նա ինձ շատ է դուր գալիս։ Երկու տարի առաջ նա գրեթե միայնակ հաղթեց Չեմպիոնների լիգայում։ Սակայն մենք պետք է թիմ ստեղծենք, իսկ թիմը միայն մեկ ֆուտբոլիստը չէ։ Իմ թիմում ֆուտբոլիստները պետք միասին աշխատեն և համապատասխանեն իրար։ Միայն այդ դեպքում կարող ես լավ արդյունքի հասնել»,- Կլոպի խոսքը մեջբերել է Mirror-ը։

Share |

Լրահոս

Loading...