«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։
21-ամյա ֆուտբոլիստը ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում՝ անցկացնելով խաղադաշտում 45 րոպե մեկնարկային տուրի «Աթլետիկի» դեմ խաղում։
Ալենյան բացակայում է «Բարսելոնայի» հայտացուցակից նաև «Լևանտեի» դեմ այսօր կայանալիք արտագնա հանդիպման համար։