Գվարդիոլան նշել է ամենատաղանդավոր ֆուտբոլիստին, ում երբևէ տեսել է

18:29 26.07.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է տրանսֆերային անելիքների մասին, ինչպես նաև նշել է, թե ով է ամենատաղանդավոր ֆուտբոլիստը, ում նա երբևէ տեսել է։ 

«Չեմ կարծում, թե մենք շատ տրանսֆերներ կիրականացնենք այս ամառ։ Ինձ դուր են գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր իմ ենթակայության տակ են։ Հիմա տրանսֆերային շուկան շատ է բարդացել։ Քանի համալրում կունենա՞նք։ Գուցե զրո, գուցե մեկ կամ մեկուկես։ Չգիտեմ։

Ֆիլ Ֆոդենը ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ։ Նրա միակ խնդիրն այն է, որ մարզիչը գուցե քիչ է նրան ընդգրկում մեկնարկային կազմում։ Բայց «Սիթիում» մրցակցությունը այնքան շատ է, որ կազմում հայտնվելը այդքան էլ հեշտ չէ։ Նա ապշեցուցիչ կերպ է աշխատում ու գիտի, որ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ իրեն»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» Twitter-ի պաշտոնական էջը։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սիթիի» միակ աղմկոտ ձեռքբերումը «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերն էր։ Իսպանացու համար «քաղաքայինները» 70 միլիոն եվրո են վճարել։ 

Share |

Լրահոս

Loading...