Այաքսը հաղթեց ՊՍՎ-ին ու նվաճեց Հոլանդիայի Սուպերգավաթը

22:56 27.07.2019

Հոլանդիայի Սուպերգավաթի խաղում «Այաքսը» 2-0 հաշվով հաղթել է ՊՍՎ-ին: Խաղը կայացել է Ամստերդամի «Յոհան Կրույֆ Արենա» մարզադաշտում:

Խաղի հաշիվը բացվել էր արդեն 1-ին րոպեին: Տանտերերին առաջ էր մղել Կասպեր Դոլբերգը: 53-րդ րոպեին Դեյլի Բլինդը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Անցած մրցաշրջանում «Այաքսը» հաղթել էր Հոլանդիայի առաջնությունը և նվաճել երկրի Գավաթը: Ազգային առաջնությունում ամստերդամցիները 3 միավորով գերազանցել էին ՊՍՎ-ին: Գավաթի եզրափակչում «Այաքսը» 3-0 հաշվով հաղթել էր «Վիլլեմ II»-ին:

Share |

Լրահոս

Loading...