Եվրո-2019․ Որքան երկրպագու է մարզադաշտից հետևում եզրափակչին

22:03 27.07.2019

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիայի հավաքականը հաղթում է գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող խաղում իսպանացիներն այժմ հաղթում են 2-0 հաշվով՝ դուբլի հեղինակ է դարձել Ֆեռան Տոռեսը։ 

Մարզադաշտից հանդիպմանը հետևում է 7150 երկրպագու։ Համեմատության համար նշենք, որ առաջնության բացման՝ Հայաստան-Իսպանիա հանդիպմանը, որը ևս կայացել է «Հանրապետական» մարզադաշտում, հետևել է 10200 երկրպագու։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Պորտուգալիա-Իսպանիա եզրափակչին հետևում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև մի շարքի բարձրաստիճան պաշտոնյաներ։

 
Share |

Լրահոս

Loading...