Արի մարզադաշտ. Հրավիրում են Պորտուգալիայի և Իսպանիայի Մ-19 հավաքականների ավագները

16:56 27.07.2019

Երևանում այսօր կավարտվի մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը: 20:30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գավաթը կվիճարկեն խմբային փուլում Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներ Պորտուգալիայի և Իսպանիայի ընտրանիները: 

Խաղից առաջ երկու հավաքականների ավագները՝ Աբել Ռուիզը (Իսպանիա) և Վիտոր Ֆեռեյրան (Պորտուգալիա) իրենց մայրենի լեզվով ու հայերենով մարզադաշտ գնալու կոչ են արել:

Տեսանյութերը հրապարակվել են «Մ19-Եվրո 2019» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղում և արժեն 500-1000 դրամ:

Share |

Լրահոս

Loading...