Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն խոսել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Բեյլը հրաշալի է 30 րոպեներ անցկացրեց։ Նա որակյալ ֆուտբոլիստ է ու մեզ շատ է օգնում։ Նա կարողանում է տարածություն ստեղծել, հիասքանչ հարվածների է տիրապետում ու գոլեր է խփում։ «Սոսիեդադի» հետ խաղում նա հիասքանչ էր։
Ամեն անգամ, երբ նա դուրս է գալիս «Սանտիագո Բեռնաբեու» մենք բոլորս պետք է աջակցենք նրան։ Մեր առջև բազմաթիվ նպատակներ կան, Գարեթը կօգնի հասնել դրանց»,-Բուտրագենիոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Ռեալը» Լա լիգայի 14-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ «Արքայական» ակումբի երկրպագուները սուլում էին ուելսցի կիսապաշտպանին։