Արսենալը Էմիրեյթսի Գավաթը զիջեց Լիոնին. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

20:17 28.07.2019

Լոնդոնի «Արսենալը» «Emirates Cup»-ի շրջանակում ընկերական հանդիպում էր անցկացնում ֆրանսիական «Լիոնի» հետ։ 

Առաջին կեսից հետո «զինագործները» հաղթում էին 1-0 հաշվով, սակայն երկրորդ կեսում ֆրանսիական թիմին հաջողվեց երկու գոլ խփել ու լոնդոնցիներին ձեռնունայն թողնել:

«Արսենալի» միակ գնդակը խփել է Պիեր Էմերիկ Օբամեյանգը 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։

Նշենք, որ մեր հավաքականի ավագը մեկնարկային կազմում էր:

Share |

Լրահոս

Loading...