Կայսարը հաղթել է Տոբոլին. Տիգրան Բարսեղյանը մասնակցել է խաղին

10:49 29.07.2019

Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրում «Կայսարը» հյուրընկալվելիս մրցել է «Տոբոլի» հետ և 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:

«Կայսարի» կազմում դուբլ է ձևակերպել Կուլե Մբոմբոն` աչքի ընկնելով հանդիպման 9-րդ և 21-րդ րոպեներին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Նշենք՝ 90+4-րդ րոպեին «Տոբոլի» կազմում երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել Վիկտոր Դմիտրենկոն:

Այս հանդիպումից հետո «Կայսարն» իր միավորների թիվը հասցրել է 34-ի և Ղազախստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Տոբոլը» 39 միավորով 2-րդն է:

Նշենք՝ Բարսեղյանը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում «Կայսարի» կազմում արդեն 19 հանդիպման է մասնակցել և դարձել 7 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...