Խաչանովը, Ցիցիպասն ու Օժե-Ալյասիմը կմասնակցեն China Open-ին

22:27 30.07.2019

Ռուսաստանի և Հունաստանի առաջին ռակետներ Կարեն Խաչանովը և Ստեֆանոս Ցիցիպասը, ինչպես նաև Կանադայի երկրորդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը կմասնակցեն Պեկինի մրցաշարին։ Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։ 

«Չինաստանում բազմաթիվ սպորտային միջոցառումների եմ մասնակցել։ Ես սիրում եմ խաղալ այստեղ, սիրում եմ Չինաստանի մշակույթը։ Ուրախ եմ, որ դարձյալ հնարավորություն եմ ունենալու Պեկինի կենտրոնական կորտում դարձյալ խաղալու»,-նշել է Խաչանովը։ 

Ցիցիպասը նշել է, որ որոշում է կայացրել աշնանը այս մրցաշարին մասնակցելու։ Հույն թենիսիստի խոսքերով՝ նա բազմաթիվ լավ պատմություններ է լսել Չինաստանի մասին ու անհամբերությամբ է սպասում մրցաշարին։ 

Օժե-Ալյասիմը առաջին անգամ է խաղալու Պեկինում․

«Անհամբերությամբ եմ սպասում China Open-ում իմ առաջին մրցաշարին։ Կտեսնվենք հոկտեմբերին»,-թենիսիստի խոսքերն է մեջբերում China Open-ի պաշտոնական կայքը։ 

Մրցաշարը անցկացվելու է սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ը Պեկինում։ 

Share |

Լրահոս

Loading...