Արսենալը 20 ֆուտբոլիստով մեկնել է Անժեի հետ խաղին

16:03 31.07.2019

Լոնդոնի «Արսենալը» Ֆրանսիայում այսօր ընկերական հանդիպում կանցկացնի «Անժեի» հետ: Ունայ Էմերին 20 ֆուտբոլիստի է հայտավորել առաջիկա խաղին:

«Զինագործների» կազմում Ֆրանսիա է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումը կկայանա Անժեի «Ռայմոնդ Կոպա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Share |

Լրահոս

Loading...