Խաչանովը պարտվել է Վաշինգտոնի մրցաշարի մեկնարկում

12:31 31.07.2019

Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Վաշինգտոնում ընթացող Citi Open մրցաշարի երրորդ շրջան, որի մրցանակային ֆոնդը 2 մլն դոլար է կազմում:

Նա 4:6, 6:2, 5:7 հաշիվներով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային: Հանդիպումը 1 ժամ 58 րոպե է տևել:

Այս ընթացքում Խաչանովը 8 էյս է կատարել, թույլ է տվել 4 կրկնակի սխալ և 4 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 2-ը:

Ցոնգան մրցաշարի երրորդ շրջանում կմրցի Մեծ Բրիտանիան ներկայացնող Քայլ Էդմունդի հետ: Խաչանովը Ուիմբլդոնի երրորդ շրջանում իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտից կրած պարտությունից հետո առաջին պարտությունը կրեց:

Վաշինգտոնում ընթացող մրցաշարի առաջին շրջանը Խաչանովը բաց է թողել մրցաշարի երկրորդ ռակետի իրավասությամբ:

Share |

Լրահոս

Loading...