Մոյզե Քինն Էմերիի պատճառով չի տեղափոխվել Արսենալ

09:53 31.07.2019

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մերժել է «Արսենալ» տեղափոխվելու առաջարկը, քանի որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նրա համար տեղ չի երաշխավորել մեկնարկային կազմում:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին երիտասարդ հարձակվողը մոտ է 40 մլն եվրոյի դիմաց «Էվերթոն» տեղափոխությանը: «Զինագործները» դիմել են «Յուվենտուսին» և ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլային հնարավոր տրանսֆերի հարցով, բայց 19-ամյա ֆուտբոլիստը մերժել է, քանի որ ի տարբերություն լոնդոնցիների, «Էվերթոնը» մտադիր է իտալացու շուրջ կառուցել թիմը:

Ըստ պայմանագրի, Քինը «Էվերթոնում» տարեկան 3 մլն եվրո կվաստակի: «Յուվենտուսը» ֆուտբոլիստին հետադարձ գնելու հնարավորություն կունենա: 

Մոյզե Քինը «Յուվենտուսի» սան է: Ավարտված մրցաշրջանւմ նա Իտալիայի առաջնության 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ:

Նա նաև 3 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր առմամբ, 2018/19 մրցաշրջանում հարձակվողը 17 հանդիպման է մասնակցել և դարձել է 6 գոլի հեղինակ: Նրա գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...