FIFA The Best. Հայտնի են Լավագույն ֆուտբոլիստ մրցանակի հավակնորդները

18:44 31.07.2019

ՖԻՖԱ-ն թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք տեղ են գտել The Best մրցանակի հավակնորդների ցանկում:

Օրացույցային տարվա արդյունքներով նոմինանտների թվում են՝

Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Մաթեյս դե Լիգտ («Այաքս»/«Յուվենտուս»), Էդեն Ազար («Չելսի»/«Ռեալ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյք (երկուսն էլ «Լիվերպուլ»):

Հաղթողին ընտրելիս հաշվի են առնվելու ֆուտբոլիստների ելույթներն ու ձեռքբերումները 2018 թվականի հուլիսի 16-ից 2019 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում: Մրցանակակրին կորոշի հատուկ հանձնաժովը, որի կազմում կլինեն փորձագետներ, ինտերնետ-օգտատերեր, սպորտային լրագրողներ, ինչպես նաև ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները:

Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 23-ին, Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում:

Share |

Լրահոս

Loading...