Ռեալը աչք է դրել Այաքսի երիտասարդ տաղանդի վրա

09:58 01.08.2019

«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Այս մասին գրում է Talegraaf-ը։

Աղբյուրի տվյալներով՝ իսպանական ակումբը մտադիր է 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել այս ամռանը։ Հոլանդացիների հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։

Իր ամբողջ կարիերայում ֆուտբոլիստը հանդես է գալիս «Այաքսի» կազմում: Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ ։

Share |

Լրահոս

Loading...