Հայաստանը բարելավել է դիրքերը ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում

12:00 02.08.2019

Հայաստանն ՈւԵՖԱ֊ի ակումբային ռեյտինգում այս տարի վաստակել է 2.25 միավոր, վերջին հինգ տարիների ցուցանիշներով 7.125 միավոր ունի և բարձրացել է 37֊րդ հորիզոնականն՝ առաջ անցնելով Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Բոսնիայից, Վրաստանից և այլ երկրներից։

Հիշեցնենք՝ հայկական երեք ակումբ այս տարի պայքարում էր եվրագավաթային որակավորման երրորդ փուլ դուրս գալու համար:

Արդյունքում, ԵԼ-ի 3-րդ փուլ դուրս եկան «Փյունիկն» ու «Ալաշկերտը»:

Ըստ Transfermarkt-ի, երրորդ փուլում մրցակիցների տրանսֆերային արժեքները հետևյալնն են՝

«Արարատ-Արմենիա» (5.75 միլիոն եվրո) - «Սաբուրթալո» (Վրաստան/ 5.78 միլիոն)

«Փյունիկ» (5.48 միլիոն եվրո) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա/ 310.4 միլիոն եվրո)

Այս պահին թիմերին ՈւԵՖԱ-ից տրվելիք գումարները կազմում են՝

1. «Արարատ-Արմենիա»՝ 1.080.000 €

2. «Փյունիկ»՝ 780.000 €

3. «Ալաշկերտ»՝ 500.000 €

4. «Բանանց»՝ 240.000€

Share |

Լրահոս

Loading...