Մբապե. Ուզում եմ, որ Նեյմարը մնա ՊՍԺ-ում. ես ասել եմ նրան այդ մասին

14:52 02.08.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում, որ իր աստղային խաղընկերը՝ Նեյմարը հեռանա ակումբից: Բրազիլացին, որոշ աղբյուրների պնդմամբ, երջանիկ չէ Փարիզում և ցանկանում է հեռանալ ակումբից: 

«Ես ուզում եմ, որ Նեյմարը մնա մեզ հետ: Ես չեմ ուզում, որ նա լքի մեզ: Ես արդեն ասել եմ նրան այս մասին»,-Մբապեի խոսքերն է մեջբերում Bleacher Report Football-ը: 

Երեկ Նեյմարը վերսկսել է մարզումները ՊՍԺ-ի կազմում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել Նեյմարին ցանկացած թիմի բացի «Բարսելոնայից»: 

Նեյմարը հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենի» կազմում 2017 թվականից, ուր տեղափոխվել է «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց: 

Share |

Լրահոս

Loading...