44 տարի անց հայկական ակումբը կհյուրընկալի անգլիական թիմի (տեսանյութ)

01:44 02.08.2019

 Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ:

Հատկանշական է, որ վերջին անգամ 44 տարի առաջ է հայկական թիմը մրցել անգլիական թիմի հետ:

1975 թվականին Գավաթակիրների Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակում լեգենդար «Արարատը» մրցել է «Վեսթ Հեմի» հետ: 

«Ափթոն Փարկ» մարզադաշտում կայացած խաղում, որին ավելի քան 30 հազար հանդիսական է ներկա գտնվել, «Արարատը» 1:3 հաշվով պարտություն է կրել, իսկ Երևանում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը «Հրազդան» մարզադաշտում:

 «Արարատի» կազմում դիմակայության երկու գոլերը հեղինակել են Նազար Պետրոսյանն ու Սամվել Պետրոսյանը:

Լոնդոնում կայացած առաջին խաղի գոլերի տեսանյութը՝

Հիշեցնենք՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...