Ո՛չ Պոգբան, ո՛չ էլ Վան դե Բեկը․ Զիդանը հավանություն է տվել նոր ֆուտբոլիստի ձեռքբերմանը

20:08 03.08.2019

Մադրիդի «Ռեալը» նոր թիրախ ունի տրանսֆերային շուկայում։ Պոլ Պոգբայի և Դոնի վան դե Բեկի հավանական տեղափոխությունների համատեքստում նոր անուն է հայտնվել։ 

Ինչպես տեղեկացնում է Record-ը, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավանություն է տվել «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսի տեղափոխությանը։ Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին նպաստելու է գործակալ Ժորժե Մենդեշը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պաշտոնական առաջարկով դիմել է «Այաքսին» Դոնի վան դե Բեկի տրանսֆերը գնելու համար։ 

Այսօր հայտնի դարձավ, որ Պոլ Պոգբան ՄՅՈւ-ի կազմում հրաժարվել է մասնակցել «Միլանի» դեմ խաղին և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ 

Share |

Լրահոս

Loading...