Ուրալն ու Ռոստովը գոլառատ ոչ-ոքի խաղացին. Հարոյանը մասնակցեց խաղին

16:58 03.08.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկել է 4-րդ տուրը:

Մեկնարկային խաղում «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոստովին»: Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը ոչ-ոքի՝ 2-2 ավարտեց հանդիպումը, չնայած խաղի ընթացքում երկու անգամ առջևում էր հաշվի մեջ:

Տանտերերից գոլով աչքի ընկան Պանյուկովը և Իլյինը: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Շոմուրոդովը և Սիգուրդասոնը:

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Մեր ընտրանու խաղացողը դաշտում անցկացրեց ամբողջ խաղը: Հարոյանը 20-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով:

Այս խաղից հետո «Ուրալը» 7 միավորով 3-րդն է: «Ռոստովն» ունի 8 միավոր և երկրորդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...