«Անկոչ հյուրը» հանդիպման ժամանակ ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

18:28 04.08.2019

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ալմելոյի «Պոլման» մարզադաշտում կայացավ Նիդերլանդների առաջնության 1-ին տուրի «Հերակլես» - «Հերենվեն» հանդիպումը:

Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 4:0 հաշվով: Խաղի հենց սկզբում խաղադաշտ էր դուրս եկել սպիտակ հավ, իսկ խոտածածկը լցվել էր հավի ձվերով։ Հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը։ Խաղի դադարը տևել է մի քանի րոպե, մինչև անվտանգության աշխատակիցները բռնել են բռնել հավին և հանել ձվերը։ 

 

Share |

Լրահոս

Loading...