Մբապեն Նեյմարին դուրս է հրել Ֆրանսիայի Սուպերգավաթից հետո թիմային լուսանկարից

17:16 04.08.2019

Օգոստոսի 3-ին չինական Շենչժեն քաղաքում կայացավ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղը ՊՍԺ-ի ու «Ռենի» միջև և ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով (2-1):

Խաղից հետո ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն թույլ չի տվել Նեյմարին՝ մասնակցել թիմային լուսանկարին ու նրան դուրս է հրել կադրից: Հիշեցնենք, որ Նեյմարը որակազրկման պատճառով բաց էր թողնում խաղը:

Միջադեպի տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է թիմից հեռանալու ցանկության մասին, ինչից հետո ֆուտբոլիստի ու ակումբի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են:

Share |

Լրահոս

Loading...