Պաշտոնական. Հրայր Մկոյանը հեռացավ Ալաշկերտից

15:32 04.08.2019

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Հրայր Մկոյանի հետ: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ կողմերը ցանկություն են ունեցել շարունակելու համագործակցությունը, սակայն 32-ամյա ֆուտբոլիստն ընտանեկան պատճառներով ցանկություն է հայտնել վերադառնալ իր հայրենի քաղաքի թիմ` «Շիրակ»:

Ընդհանուր առմամբ, Մկոյանը 20 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Ալաշկերտի» կազմում` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել Մկոյանին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում:

Share |

Լրահոս

Loading...