Միասին նշանակալի հաղթանակներ ենք ունեցել. Մկոյանը շնորհակալություն է հայտնել Ալաշկերտին

16:44 04.08.2019

Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը երկկողմ համաձայնությամբ հեռացել է «Ալաշկերտից»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հայտարարեց երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» կազմում պաշտոնական 20 հանդիպում անցկացրած Մկոյանը, որը 2018 թվականի օգոստոսին էր միացել թիմին, շնորհակալություն է հայտնել ակումբին.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտի» ղեկավարությանը, մարզչական շտաբին և ամբողջ անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Միասին մենք ունեցանք նշանակալի հաղթանակներ»,- իր հրաժեշտի խոսքում նշել է Մկոյանը:

Նշենք՝ ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ Մկոյանը կարիերան շարունակելու է Գյումրու «Շիրակում»:

Share |

Լրահոս

Loading...