Poland Open. Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր

00:00 04.08.2019

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ 

Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթեl է ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Մալխասը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ։

Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայմոնդ Բունկերն էր, ում մեր մարզիկը հաղթեց 9։0 հաշվով։

Հավելենք, որ մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու: Ոսկե մեդալի համար օգոստոսի 4-ին կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:

Share |

Լրահոս

Loading...