Մեսսի. Այս մրցաշրջանում պայքարելու ենք ամեն ինչ հաղթելու համար (տեսանյութ)

09:23 05.08.2019

Երեկ կայացավ «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերին նվիրված գավաթի խաղարկության հանդիպումը կատալոնական ակումբի և «Արսենալի» միջև:

Խաղից առաջ «Կամպ Նոուին» ներկայացվեց թիմի նորեկ Անտուան Գրիզմանը:

Ինչից հետո ելույթ ունեցավ թիմի ավագ Լիոնել Մեսսին:

 

«Դժվար է ինչ-որ բան ասել նախորդ մրցաշրջանից հետո։ Բայց ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ես կրկնում եմ նույնը, ինչ ասել եմ: Վստահ եմ այս թիմի, խաղացողների, մարզչական շտաբի վրա և ես չեմ կասկածում, որ միասին մենք կրկին կպայքարենք ամեն ինչի համար», - հայտարարել է Մեսսին, որը մեկ տարի առաջ խոստացել էր անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում:

«Նախորդ մրցաշրջանը բոլորի համար դառը ստացվեց, բայց չի կարելի մոռանալ Լա Լիգայում 11 տարվա ընթացքում 8-րդ հաղթանակը։ Ցանկացած ակումբի և մեր համար նույնպես դա հիանալի արդյունք է։ Սա մեծ ձեռքբերում է, և գուցե այսօր մենք նրան չենք տալիս այն արժեքը, որին արժանի է, բայց մի քանի տարի անց մենք կհասկանանք, թե որքան դժվար էր դա անել։ Այս ակումբը միշտ պայքարում է ամեն ինչի համար, և այս տարին բացառություն չի լինի։ Մենք ունենք նոր երազանքներ ևեւ մեծ ցանկություն»,-նշել է Արգենտինացին:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսի հաղթական գոլի շնորհիվ «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Արսենալին» և նվաճեց «Գամպերի Գավաթը»:

Share |

Լրահոս

Loading...