Ալաշկերտի կանանց թիմը մեկնեց Հոլանդիա

10:04 06.08.2019

«Ալաշկերտի» կանանց թիմը մեկնեց Հոլանդիա, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեր ֆուտբոլիստները կմասնակցեն օգոստոսի 7-13 կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին:

9-րդ խմբում «Ալաշկերտի» կանանց թիմը կմրցի հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։ 

Share |

Լրահոս

Loading...