AS. Բեյլի ապագան այլևս անհայտ չէ

09:24 06.08.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա», հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը լրջորեն դիտարկում է ուելսցու վարձակալման տարբերակը տրանսֆերային պատուհանի փակումից անմիջապես առաջ։ Տրանսֆերի իրականացման գործում կարող է օգնել Adidas ընկերությունը, որը համագործակցում է թե «Բավարիայի», թե Բեյլի հետ։

Ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստը մոտ էր «Ցզյանսու Սունին» տեղափոխվելուն, սակայն «Ռեալին» չբավարարեց չինական ակումբի առաարկած գումարի չափը:

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով: Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը մադրիդյան թիմում անցկացրել է 231 հանդիպում, խփել 102 գոլ և կատարել 65 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։ Եվրոպայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 2-ին։

Share |

Լրահոս

Loading...