Ալաշերտի կանանց թիմն այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայում

13:00 07.08.2019

18 տարվա դադարից հետո Հայաստանը կանանց Չեմպիոնների լիգայում ներկայացուցիչ ունի:

Այսօր մրցաշարի 2019/20 խաղարկությունում պայքարը սկսելու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ:

Լիանա Հայրապետյանի գլխավորած թիմը որակավորման փուլում խաղալու է հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խմբային մրցաշարի հանդիպումները կայանալու են օգոստոսի 7-13-ը Հոլանդիայում:

«Ալաշկերտի» առաջին մրցակիցը «Տվենտեն» է: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմն արդեն նախախաղյա մարզում է անցկացրել Տվենտե քաղաքում:

«Տվենտե»-«Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին:

Share |

Լրահոս

Loading...