ՉԼ․ Ալաշկերտի կանանց թիմի մեկնարկային կազմը Տվենտեի հետ խաղում

19:47 07.08.2019

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» մրցելու է հոլանդական «Տվենտեի» հետ։ Արդեն հայտնի է մեր թիմի մեկնարկային կազմը․

55․ Ա․ Կարապետյան, 5․ Կարապետյան, 6․ Չայլյան, 7․ Եղյան, 8․ Արթին, 9․ Չոփիկյան, 10. Սախինովա, 11․ Ղազարյան, 14․ Ասատրյան, 19․ Մեսրոպյան, 22. Ղուկասյան։

 Հայաստանը կանանց Չեմպիոնների լիգայում ներկայացուցիչ ունի 18 տարի անց։ 

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը «Անի-1» թիմի իրավահաջորդն է հանդիսանում։ Գլխավոր մարզիչը Լիանա Հայրապետյանն է։ 

«Ալաշկերտն» այս մրցաշարի որակավորման փուլում մրցելու է հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ:

«Տվենտե»-«Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Share |

Լրահոս

Loading...