Վուլվերհեմփթոնի գլխավոր մարզիչը՝ Փյունիկի հետ խաղի մասին. Ֆուտբոլում ֆավորիտներ չկան

15:43 07.08.2019

«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հայտարարել է, որ իր թիմը լիովին պատրաստ է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Փյունիկի» հետ Երևանում կայանալիք խաղին:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետը նշել է, երկարատև թռիչքն իրենք ընդունելու են որպես մարտահրավեր:

«Այո, մենք երկար ուղևորություն ենք ունենալու, սակայն ավելի կարևոր է խաղին լավ պատրաստված լինելը: Սա մարտահրավեր է, որը մենք կընդունենք: Չենք անհանգստանում, կանենք մեզանից կախված ամեն բան:

Շատ հպարտ ենք նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողությունների համար, դա ակումբի համար մեծ նվաճում էր: Այժմ այս պրոֆեսիոնալ մարտահրավերն ընդունելու ժամանակն է:

«Փյունիկը» լավ է հանդես եկել նախորդ փուլում: Մենք ուսումնասիրել ենք նրանց խաղն և բարդ հանդիպում ենք ակնկալում: Ֆուտբոլում ֆավորիտներ չկան, մենք պարզապես պետք է մեր խաղը ցուցադրենք, իսկ հետո կմտածենք «Լեսթերի» հետ հանդիպման մասին»,- «գայլերի» մարզչի խոսքը մեջբերել է ITV.com-ը:

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» առաջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...