ԱՊՕԵԼ-Ղարաբաղ. ադրբեջանցիները բարձրաձայնել են «հայկական պրովոկացիայի» մասին

11:47 07.08.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին:

Հանդիպումից հետո ադրբեջանական ակումբի ներկայացուցիչները հայտարարել են՝ իբրև Նիկոսիայում պրովոկացիայի են ենթարկվել հայերի կողմից, որոնք մարզադաշտ են եկել Հայաստանի դրոշներով:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղի ունեցածը որակել են որպես պրովոկացիա, «օկուպանտ երկրի» դրոշի առկայություն: «Ղարաբաղի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը Oxu.az-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ արդեն դիմել են ՈւԵՖԱ-ին:

«Մենք տեղյակ ենք այդ դրոշի մասին: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ արդեն զրուցել ենք այս թեմայով: Եթե դա լիներ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի դրոշը, այն կհեռացվեր մարզադաշտից: Բայց քանի որ Հայաստանն անկախ պետություն է, մենք խառնվելու իրավունք չունենք»,- ասել է Իբրահիմովը:

Վերոնշյալ կայքը գրում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական թիմերը Կիպրոսում բախվում են հայերի և հույների պրովոկացիոն քայլերին. «Նեֆտչիի», «Գաբալայի»՝ Կիպրոսում անցկացրած խաղերի ժամանակ մարզադաշտում եղել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների դրոշներ, եղել են նաև դեպքեր, երբ այրել են Ադրբեջանի դրոշը:

Share |

Լրահոս

Loading...