Ի՞նչ կապ ունեն սուրճի բիզնեսն ու Օզիլի MLS տեղափոխությունը

15:46 08.08.2019

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը «Դի Սի Յունայթեդ» կախված է նրանից, թե արդյոք գերմանացի ֆուտբոլիստին կհաջողվի բացել իր սուրճի բիզնեսի մասնաճյուղը ԱՄՆ-ի մայրաքաղաքում:

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, կիսապաշտպանի որոշման վրա կարող է ազդել գերմանացուն պատկանող 39 Steps Coffee սուրճի բիզնեսով զբաղվող ցանցի ընդլայնման հնարավորությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Դի Սի Յունայթեդի» սելեկցիոներները ցանկանում են ի դեմս Օզիլի փոխարինել Ուեյն Ռունիին, որը 2020 թվականի հունվարին կդառնա «Դերբի Քաունթիի» խաղացող մարզիչ:

 

Share |

Լրահոս

Loading...