Բաստուրմա, խորոված, խաշլամա. Վուլվերհեմփթոնը հուշել է երկրպագուներին՝ ինչ ուտել Երևանում

12:29 08.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղին ակնկալվում է, որ անգլիական թիմի հարյուրավոր երկրպագուներ կայցելեն Երևան:

«Գայլերի» պաշտոնական կայքը ուղեցույց է հրապարակել՝ հուշելով երկրպագուներին՝ ինչպես հասնել մարզադաշտ և ինչ ուտել Երևանում:

Ի՞նչ ուտել

«Ավանդական ուտեստներ Հայաստանում» բաժնում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հայկական մի քանի ուտեստ՝ բացատրելով, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում: 

Բաստուրմա- բարակ կտրտրած, համեմված տավարի միս, որն ընդգրկված է հայկական մսամթերքի մեջ 

Խորոված- խորոված միս՝ մարինացված ու փայտի կրակի վրա տապակված

Խաշլամա- դանդաղ եփված գառան կամ տավարի միս՝ բանջարեղենով

Լավաշ- հայկական ավանդական հաց

Դոլմա- Փաթաթված խաղողի տերև, որի մեջ լցված են միս ու բրինձ

Գաթա- հայկական քաղցր հաց, որը մատուցվում է որպես աղանդեր՝ թեյի կամ սուրճի հետ

Չուրչխելա- (հայկական սնիկերս) թելի վրա անցկացրած ընկույզ՝ թաթախված մրգահյութերի մեջ ու չորացրած:

Ակումբի կայքը անվտանգ ուղևորություն ու լավ ժամանակ է մաղթել երկրպագուներին:

Նվում է նաև, որ «Փյունիկը» 1000 տոմս է հատկացրել անգլիացի երկրպագուներին, ինչպես նաև 7 տոմս՝ մրցակցի սահմանափակ կարողություններ ունեցող երկրպագուներին:

Հիշեցնենք, որ ԵԼ որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

 

Share |

Լրահոս

Loading...