Խաչանովը դուրս է եկել Մոնրաելի Masters-ի քառորդ եզրափակիչ

13:05 09.08.2019

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող Masters 1000 մրցաշարի երրորդ շրջանում կամային հաղթանակ է տարել Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ 6:7 (7:9), 6:5, 6:3 հաշիվներով:

Հանդիպումը 2 ժամ 52 րոպե է տևել: Ռուսաստանի առաջին ռակետի ակտիվում 11 էյս կա, 3 սխալ սեփական մատուցման ժամանակ և 7 իրացրած բրեյք՝ հնարավոր 12-ից:

Օժե-Ալյասիմը 11 կրկնակի սխալ է թույլ տվել և 5 բրեյք իրացրել:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: 

Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է: Մրցանակային ֆոնդը  6 338 885 դոլար է կազմում:

Share |

Լրահոս

Loading...