ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում:
Sky Sport-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով, «Ֆիորենտինան» մտադիր է պայմանագիր կնքել բրազիլացու հետ՝ որպես ազատ գործակալ:
Հիշեցնենք՝ Սիլվայի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան դժգոհ է փարիզյան ակումբի կայացրած որոշումից. ակումբի ղեկավարները հայտնել են, որ վերջնականապես որոշել են հրաժարվել նրա ծառայություններից:
Ֆուտբոլիստը մինչև վերջին պահը մտածում էր, որ կարող է մնալ Ֆրանսիայի չեմպիոնի կազմում:
Հիշեցնենք, որ Սիլվան 2012-ին էր տեղափոխվել ՊՍԺ: Այս ընթացքում նա մասնակցել է 310 հանդիպման ու դարձել ՝ 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: