Պաշտոնական. Իվոբին տեղափոխվեց Էվերթոն

01:02 09.08.2019

Լոնդոնի «Արսենալը» չափազանց ակտիվ անցկացրեց Անգլիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը:

«Զինագործները» հայտարարեցին՝ Դավիդ Լուիսի և Կիրան Տիրնի տեղափոխությունների մասին: Լոնդոնցիները, սակայն, վաճառեցին նաև թիմի նախորդ մրցաշրջանում առանցքային խաղացողներից մեկին:

Ունայի Էմերիի թիմի կազմը լքեց Ալեքս Իվոբին: Նիգերիացին տեղափոխվեց «Էվերթոն»: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ տրանսֆերը կազմել է 35-40 մլն եվրո: Իվոբիի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

23-ամյա կիսապաշտպանն «Արսենալի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի 100 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...