Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Կայսարը» սեփական հարկի տակ ընդունել է «Ատիրաուին» և անակնկալ պարտություն կրել նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գնդակը 39-րդ րոպեին հեղինակել է Պյոտր Գրզելջակը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու 21-րդ րոպեին դեղին քարտ ստացել:
ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակում այս տուրից հետո «Կայսարը» 40 միավորով գտնվում է 6-րդ տեղում, իսկ «Ատիրաուն», իր միավորների թիվը հասցնելով 23-ի, նախավերջին` 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում: