Ֆելիշի գոլերի շնորհիվ Աթլետիկոն հաղթեց Յուվենտուսին (տեսանյութ)

23:30 10.08.2019

Ավարտվեց Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում Մադրիդի «Աթլետիկոն» մրցում էր Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Խաղը տեղի է ունեցել Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում (Շվեդիա) և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ իսպանական թիմի: Մադրիդցիներն առաջ անցան 24-րդ րոպեին հարձակվող Ժոաու Ֆելիշի դիպուկ հարվածի շնորհիվ, որը «Բենֆիկայից» տեղափոխվել էև այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի համար ռեկորդային 126 միլիոն եվրոյով:

5 րոպե անց «ծեր սինյորայի» կիսապաշտպան Սամի Խեդիրան վերականգնեց հաշվի հավասարությունը: Մադրիդցիներին հաղթանակ պարգևեց 33-րդ րոպեին փխված Ֆելիշի երկրորդ գոլը։ Խաղում այլ գոլեր չգրանցվեցին:

 

Share |

Լրահոս

Loading...