Լիվերպուլի ֆուտբոլիստները երեք տարի անց կարողացան դիպչել «Սա Էնֆիլդն է» նշանին

13:17 10.08.2019

«Լիվերպուլի» ֆուտբոլիստներին թույլատրվել է դիպչել «Էնֆիլդում» գտնվող «Սան Էնֆիլդն» է նշանին «Նորվիչի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումից առաջ:

Դեռևս 2016 թվականին «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արգելել էր խաղացողներին դիպչել այդ նշանին՝ հայտարարելով.

«Ասել եմ իմ ֆուտբոլիստերին չդիպչել «Սա Էնֆիլդն» է գրությանը, քանի դեռ նրանք որևէ տիտղոս չեն նվաճել: Դա հարգանքի նշան է»:

Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» ԱՊԼ-ի չեմպիոնությունը զիջեց «Մանչեսթեր Սիթին», սակայն հաղթեց Չեմպիոնների լիգայում:

Share |

Լրահոս

Loading...