Ռեալը Նեյմարին ֆանտաստիկ աշխատավարձ է առաջարկել

19:30 10.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի գործակալ Պինի Զահավին և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցում են բրազիլացու տրանսֆերի շուրջ, պնդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Մադրիդի «Ռեալը» 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ։ Ընդ որում, Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն դրան խանգարում են նրա նախկին և ներկայիս ակումբի միջև լարված հարաբերությունները։

Հիշեցնենք, որ բրազիլացին չի ընդգրկվել Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի հանդիպման հայտացուցակում:

Share |

Լրահոս

Loading...