Բեյլն ընդգրկվել է Ռեալի՝ Ռոմայի հետ ընկերական խաղի հայտացուցակում

12:58 11.08.2019

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ընդգրկվել է մադրիդյան թիմի՝ «Ռոմայի» հետ ընկերական խաղի հայտացուցակում։ Հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 11-ին, Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 22։00-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» պատրաստ է վարձակալել Բեյլին։ Ընդ որում, 30-ամյա ուելսցու գործակալ Ջոնաթան Բարնետը հայտարարել էր, որ Գարեթը «միանշանակ չի տեղափոխվի որևէ ակումբ վարձակալության հիմունքներով»։

Բեյլը կարող էր տեղափոխվել նաև չինական «Ցյանսու Սունին», սակայն տրանսֆերը խափանվեց։ 

«Ռեալի» ամբողջական հայտացուցակն այս տեսքն ունի՝

Կ․ Նավաս, Կուրտուա, Ֆուիդիաս, Կարվախալ, Միլիտաո, Վառան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո, Ազար, Բենզեմա, Բեյլ, Վասկես, Յովիչ, Վինիսիուս։

Share |

Լրահոս

Loading...