Սոչիի սեփականատեր․Միտք կար Մխիթարյանին հրավիրելու մեր թիմ

10:31 11.08.2019

«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգն ասել է, որ մտածել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին․

«Այդպիսի միտք ունեի գլխումս, և մինչև հիմա մտածում եմ այդ մասին։ Բայց այդ թեմայով որևէ մեկի հետ կապ չեմ հաստատել։ Արդյոք նման բան հնարավո՞ր է ժամանակի ընթացքում․ տեսնենք»,- ասել է Ռոտենբերգը «Матч Премьер»-ի եթերում։

Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» գույները։

Նախորդ մրցաշջանում Մխիթարյանն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ 39 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Share |

Լրահոս

Loading...