Վան դե Բեկը՝ Ռեալի հետ բանակցությունների մասին․ Հուսով եմ՝ ամեն ինչ հնարավորինս արագ կլուծվի

15:43 11.08.2019

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։

«Բանակցությունները շարունակվում են։ Ես հույս ունեմ որ ամեն ինչ հնարավորինս արագ կլուծվի»,- վան դե Բեկի խոսքերն է փոխանցում EL Chiringuito-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սերուցքայինների ղեկավարները կողմ են 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերին, որը 60 մլն եվրո է գնահատվում։

Նախորդ մրցաշրջանում վան դե Բեկը բոլոր մրցաշարերում 47 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։

Վան դե Բեկը Հոլանդիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Ամստերդամի «Այաքսը» 2 խաղ է անցկացրել, 4 միավոր է վաստակել և Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում։

Share |

Լրահոս

Loading...