Բարսելոնան չնկատեց Նապոլիին. Գրիզմանի առաջին գոլը (տեսանյութ)

03:18 11.08.2019

Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում ավարտվեց «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև կայացած ընկերական հանդիպումը:

«Կապտանռնագույնները» ջախջախիչ հաղթանակի հասան իտալական ակումբի նկատմամբ՝ 4-0: 

Առաջին խաղակեսում երկրպագուները գոլի ականատես չեղան,  սակյան երկրորդ խաղակեսում  միանգամայն այլ պատկեր էր: Խաղի հաշիվը 48-րդ րոպեին բացեց Լուիս Սուարեսը, իսկ արդեն 15 րոպե անց խաղի հաշիվը 4-0 էր: «Բարսելոնայի» կազմում իր առաջին գոլը խփեց ֆրանսիացի նորեկ Անտուան Գրիզմանը, աչքի ընկավ նաև Լուիզ Սուարեսը՝ դառնալով դուբլի հեղինակ: 

Սա թիմերի միջև երկրորդ հանդիպումն էր վերջին երեք օրվա ընթացքում։ Մայամիում կայացած առաջին խաղում հաղթանակ էր տոնել կատալոնական թիմը: Այդ ժամանակ կապտանռնագույնների կազմում աչքի ընկան Սերխիո Բուսկետսը և Իվան Ռակիտիչը։ Հանդիպման ընթացքում ևս մեկ գնդակ է խփել «Բարսայի» պաշտպան Սամուել Յումտիտին, որը գրավել էր իր թիմի դարպասը:

Share |

Լրահոս

Loading...